Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել
Երեկ Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր «Հոֆենհայմին»: «Բորուսիան» հաղթել է 3:1 հաշվով՝ գոլեր գրանցելով խաղի ավարտին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում մասնակցել է ողջ խաղին և դարձել է խաղի հերոսը:
Մխիթարյանը 80-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել, իսկ լրացուցիչ րոպեների ընթացքում գոլային փոխանցում է կատարել Պյեր Էմերիկ Օբամեյանգին: