Սունակը հաստատում է, որ հեռանում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Մեծ Բրիտանիայի վարչապետ և Պահպանողական կուսակցության առաջնորդ Ռիշի Սունակը հաստատել է, որ հեռանում է վարչապետի պաշտոնից խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։
Այս մասին գրում է BBC-ն:
Հուլիսի 4-ին տեղի ունեցան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ընտրությունները, որոնց արդյունքում ջախջախիչ հաղթանակ տարավ լեյբորիստական կուսակցությունը։