«Հեզբոլլահ»-ը հարվածել է Իսրայելի մի քանի շրջաններին
Գալիլեայի և Գոլանի բարձունքներում հրդեհներ են մոլեգնում այն բանից հետո, երբ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հզոր հարձակումներ է իրականացրել Իսրայելի հյուսիսում:
Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:
Նրանց տվյալներով՝ հրդեհների պատճառով Գոլանի բարձունքների առնվազն մեկ մայրուղով արգելափակված է երթեւեկությունը։ Հրշեջները փորձում են մարել Գալիլեայի և Գոլանի բարձունքների առնվազն տասը շրջաններում բռնկված հրդեհները։