Թուրքիան խստացնում է հսկողությունը օդանավակայաններում
Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի երեկոյան ընդունել է քաղաքացիական ավիացիայի օրենքում փոփոխություններ, այդ թվում՝ խստացնելով օդանավակայաններում ուղևորների զննման ընթացակարգերը։
Այս մասին հայտնում է Habertürk-ը։
Նշվում է, որ կանոնները կհամապատասխանեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի կանոններին, ըստ որի՝ անվտանգության աշխատակիցները կարող են ստուգել ուղևորների իրերը տերմինալի մուտքի և նստեցման վայրի մուտքի մոտ։
Սա վերաբերում է ինչպես անձնական ուղեբեռին, այնպես էլ էլեկտրոնային սարքերին: Ստուգման համար իրեր տրամադրելուց հրաժարվելու դեպքում ուղևորին թույլ չեն տա մտնել օդանավակայան կամ մեկնման տարածք: Արգելված իրերը տեղում կառգրավվեն։