Իրանում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է
Իրանում այսօր կկայանա արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Նախագահի պաշտոնի համար կպայքարեն առողջապահության նախկին նախարար, 69-ամյա Մասուդ Պեզեշկյանը և հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի 58-ամյա ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին։
Հունիսի 28-ին կայացած առաջին փուլում Պեզեշյանը և Ջալիլին ստացել են ձայների համապատասխանաբար 44 և 40 տոկոսը։ Հաղթելու համար պետք էր 50%-ից ավելի ձայն հավաքել։ Քվեաթերթիկների առնվազն 4 տոկոսն անվավեր է եղել: