Անօդաչու թռչող սարքերի հարձակում Ռուսաստանի քաղաքների վրա. կան վիրավորներ
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը Պրիմորսկո-Ախտարսկում մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել։
Նա պնդում է, որ անօդաչուները ուկրաինական են, և վնասել են քաղաքի մի քանի քաղաքացիական օբյեկտներ։
Նահանգապետը նաև հայտնել է, որ Պրիմորսկո-Ախտարսկում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հոսպիտալացվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։