Ավանում երիտասարդի վրա կրակել են և թողել հիվանդանոցի բակում
Այսօր գիշերը կրակոցներ են հնչել Ավան վարչական շրջանում:
Newspress.am-ի տեղեկություններով` 1991 թ-ին ծնված Արթուր անունով երիտասարդին հրազենային վնասվածքներով թողել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում:
Երիտասարդի վիճակը ծանր է, նա միացված է արհեստական շնչառության սարքին: Նախնական տեղեկություններով` վեց հրազենային վնասվածք ունի:
Ավելի մանրամասն` քիչ ուշ: