Էրդողանը չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու բանակցություններում. Պեսկով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու բանակցություններում:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել էր, որ Թուրքիան կարող է հիմք դնել Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմում փոխզիջումների և բանակցության համար։