Պայթյուն ԱՄՆ-ի ռազմական գործարանում, որտեղ ուկրաինացիների համար զենք էին պատրաստում (տեսանյութ)
ԱՄՆ Արկանզաս նահանգի Քեմդեն քաղաքի General Dynamics Ordnance and Tactical Systems պաշտպանական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։
Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ձեռնարկության ներկայացուցիչներին։
«Առնվազն երկու մարդ վիրավորվել է, մեկը անհետ կորել է Արկանզասի պաշտպանական հաստատությունում պայթյունի միջադեպից հետո», - ասվում է զեկույցում:
Գործակալության տվյալներով՝ երկու տուժած հոսպիտալացվել են։