Վարկեր տրամադրելուց հաշվի կառնվեն սոցիալական ցանցերի գրառումները
Վարկ տրամադրելու որոշում կայացնելիս՝ բանկերը կուսումնասիրեն մարդու վարքագիծը սոցցանցերում, մասնավորապես տարբեր խմբերին նրա բաժանորդագրությունն ու լուսանկարները: Այս մասին փետրվարի 29-ին հայտնել է «Իզվեստիյա» թերթը:
Համակարգի օգտագործման առաջին փորձը, ըստ թերթի տեղեկությունների, ցույց է տվել, որ ցանցային մարկետինգի, արագ վարկերի կամ էլ հակակոլեկտորների մասին խմբերին մարդու բաժանորդագրությունը 2-4 անգամ ավելացնում է վարկերի չվճարման հավանականությունը: Ընդ որում սոցցանցի օգտատիրոջ դրական գործողությունները՝ օրինակ ճամփորդությունների մասին լուսանկարի հրապարակումը, հակառակը՝ նվազեցնում են ռիսկերը: