Բյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ հատկացվեց համայնքներին«Ամասիա» ապրանքանիշի «Չանախ» տեսակի մթերքը չի համապատասխանել անվտանգության պահանջներինՀԴՄ-ի թեման իրոք շատ արդիական է. պատճառն էն ա, որ արևմուտքից մի կոպեկ փող չի եկել, մինչդեռ բյուջեով նախատեսված էր գոնե 700 մլն դոլար ստանալ. Արթուր ԴանիելյանՔաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. ՀՀ-ում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր. Երեմ ՍարգսյանՊետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանըԳետահովիտում ՈւԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները«Մտահոգող են մեր երկրում ընթացող իրավապահ և վերահսկողական գործողությունները». հայտարարություն՝ ի պաշտպանություն Ծառուկյանին փոխկապակցված բիզնեսներիԼավրովն ու Բայրամովը Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր
Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյանի ուղերձը` «Աբովյան» ՔԿՀ-ից
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ մնում է անփոփոխ. ՀաջիևԴատախազությունը «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներԵթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. ՕսկանյանՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովՈւկրաինան նոր վարչապետ ունի
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին. Factor.am
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզման մեջ գտնվողի փոխարեն սխալմամբ ձերբակալել են ՌԴ այլ քաղաքացու և պատրաստվում եմ արտահանձնել ԱՄՆ-ին
Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ ԱշոտյանԿանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ)Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար. Տիգրան ԱբրահամյանԱրցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերու դիմաց Եվրոպան թուրք-ադրբեջանական տանդեմից կստանա երեք մատի կոմբինացիա. ԶաքարյանԿԳՄՍ նախարարը հետևել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքների ընթացքինԴանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ-ն հերքում էԴուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն․ Մանուկ Սուքիասյան ՀՀ կառավարությունը որոշեց 5․000․000․000 դրամ հատկացնել պարգևավճարներինԶգուշացում՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում ենԱրմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքըԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է
ԱՄՆ-ն կարող է փոխել գրին քարտ ստանալու պահանջները․ The Wall Street Journal«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջՓորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը. Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի մասինՄեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել
Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 35 խաղաղ բնակիչ
Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է. ՀՀ քննիչները Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են
Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններինԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ» 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ»Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունըԳիշերը ՌԴ զինված ուժերը հարձակվել են Կիևի վրա. 2 մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՄարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»
Մամուլ

Մշուշոտ ապագա. երբ անընդհատ դոփում ես տեղում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում տարիներ շարունակ քննարկման կիզակետում է գիտելիքահեն տնտեսության կառուցման ու նորագույն տեխնոլոգիաների զարգացման թեման։ Դեռևս 2000-ական թվականներին ՏՏ ոլորտը կառավարությունը հռչակել է որպես գերակա։ Իսկ հատկապես վերջին տարիներին նոր թափով Հայաստանում խոսվում է գիտական հաջողությունների, ՏՏ ոլորտի զարգացման, մարդկանց ունեցած մտավոր ներուժի մասին, սակայն ամեն ինչ սկսվում է տարբեր քննարկումներով, համաժողովներով ու այդպես էլ ավարտվում է։ Գործնական հարթության վրա տեսանելի արդյունք չկա։ Խնդիրն այն է, որ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը ոչ թե հայկական նախագծերի կյանքի կոչմանն է միտված, այլ գլխավորապես դրսի ընկերություններին է սպասարկում։ Բացի այդ էլ, մեծ ներուժ ունեցող մասնագետները դուրս են գալիս երկրից՝ իրենց համար մասնագիտական առումով ավելի լավ ապագա գտնելու հույսով։

Այսինքն, Հայաստանից ուղեղների արտահոսքը շարունակվում է, քանի որ մեր երկրում մասնագիտական զարգացման հեռանկարները չեն նախանշվում։ Դրա համար էլ արտերկրից արված առաջարկներն ավելի գրավիչ են՝ սկսած աշխատավարձից։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար բարենպաստ օրենսդրական ու հարկային միջավայր ստեղծված չէ, պետության կողմից տրամադրվող աջակցությունն էլ իր հերթին համարժեք չէ։ Ու դա է նաև պատճառը, որ բազմաթիվ հայ մասնագետներ իրենց կողմից ստեղծվող ընկերությունները գրանցում են ոչ թե Հայաստանում, այլ ԱՄՆ-ում, Հոնկոնգում կամ այլ վայրերում, որտեղ բարենպաստ օրենսդրական միջավայր է, ու կարող են անհրաժեշտ ներդրումներ ներգրավել։

Մյուս խնդիրն այն է, որ տեխնոլոգիական ոլորտը համակարգում են այնպիսի անձինք, որոնք կիլոմետրերով հեռու են այս բնագավառի առանձնահատկություններն ընկալելուց։ Օրինակ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ընդհանրապես ոլորտի հետ գործ չի ունեցել։ Ըստ էության, չկա համապատասխան քաղաքականություն և ռազմավարություն, ոլորտը համակարգող պաշտոնյաներն ընդամենը պետության կողմից աշխատավարձ են ստանում։ Ընդհանրապես, անհասկանալի է, թե, օրինակ՝ մի քանի տարի հետո ինչ կետի պետք է հասնենք։ Մյուս կողմից էլ՝ հարկավոր է հաշվի առնել, որ գիտության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման տեսանկյունից դժվար է ամեն ինչ զրոյից սկսելը, ահռելի ժամանակ ու ջանքեր խնայելու տեսանկյունից կարելի է ընդամենը ուրիշների փորձից օգտվել։

Ու այս հարցում նոր հեծանիվ հորինելու կարիք չկա։ Օրինակ՝ տասնամյակներ առաջ Չինաստանը շատ հեռու էր գիտության և տեխնոլոգիաների ոլորտներից, սակայն հիմա այնքան է զարգացել, որ չինական տեխնոլոգիական արտադրությունն ուղղակի հեղեղել է ամբողջ աշխարհը։ Նույնիսկ ուղղություններ կան, որոնցում չինացիներն աշխարհում առաջինն են։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Չինաստանը նման հաջողություններ գրանցեց։ Ու այնպես չէ, որ Չինաստանը դժվարություններ չի ունեցել, ու չինական արտադրանքը միանգամից շուկայում սպառվել է։ Իհարկե, այդ արտադրանքը սկզբից եղել է ոչ այնքան որակով, բայց հետո չինացի մասնագետները վերցրել են ուրիշների փորձն ու կատարելագործել այնքան, մինչև առաջ են անցել իրենց մրցակիցներից։

Օրինակ՝ եթե նախկինում արևմտյան մեքենաները պատճենող ու ոչ այնքան որակով արտադրանք էր Չինաստանից արտահանվում, հիմա չինական ավտոարդյունաբերությունն այնքան է զարգացել, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում վտանգ են զգում, որ չինական էլեկտրամոբիլներն իրենց էժան գնով ու մրցունակությամբ կարող են պատճառ դառնալ, որ արևմտյան ավտոարդյունաբերողները սնանկանան։ Դրա համար էլ ԱՄՆ-ում և ԵՄում որոշել են բարձր մաքսատուրքեր կիրառել չինական արտադրության էլեկտրոմոբիլների նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաև Թուրքիային։ Տասնամյակներ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ Թուրքիան կարող է դառնալ ամենաշատ անօդաչուներ վաճառող երկիրը։ Արցախյան պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ «Բայրաքթար» անօդաչուները տարբեր երկրներից ներմուծված դետալների միակցված հավաքածու են։ Այսինքն՝ Արևմուտքից տեխնոլոգիաները և գիտելիքները բերել են, Թուրքիայում հավաքել ու դարձրել արտադրանք։

Բայց հիմա արդեն այնպիսի աստիճանի են հասել, որ հիմնականում թուրքական արտադրության դետալներ են կիրառվում։ Սովորելով ուրիշների փորձից ու տեխնոլոգիաներից՝ Թուրքիայում արդեն իսկ փորձում են սեփական արտադրության շարժիչները կիրառության մեջ դնել։ Իսկ Հայաստանում չի խոսվում որևէ տեխնոլոգիական արտադրություն կազմակերպելու մասին, ուր մնաց բարձրացվի արտահանման թեման։ Ի մասնավորի, Հայաստանում «Սեպուհ 1» ավտոմեքենաների հավաքման թեման էլ «ֆեյք» դուրս եկավ։ Իսկ ներկայիս զարգացումները նկատի ունենալով՝ ավելի ենք համոզվում, որ առանց տեխնոլոգիական առաջընթացի հզոր պետություն ունենալն անհնար է։ Դրա համար է, որ խոշոր ուժային կենտրոնների միջև տեխնոլոգիական մրցապայքար է ընթանում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում