«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքում
Մամուլ

Երկրպագո՞ւ, անհաղորդ դիտո՞րդ, թե՞ անմիջական մասնակից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընթացիկ քաղաքական կյանքի անձրևաջրված անցուդարձին հետևելիս չի լքում զգացողությունը, որ աջուձախից լսվող խոսակցությունները, արտահայտությունները արդեն քանիցս լսելու առիթներ ունեցել ենք: Կարծես յուրօրինակ դեժավյու լինի: Թե բա՝ «ահա՜, շարժումը մարե՜ց... մարո՜ւմ է, կմարի՜... բա որ ասում էինք», կամ էլ՝ նման մի բան: Հայտնի ֆիլմի ոչ պակաս հանրահայտ դրվագն է հիշեցնում՝ «թելը կտրա՜վ, ժողովու՛րդ, թելը կտրա՜վ...»: Չէ, բայց իսկապես: Չեք զգո՞ւմ, որ արդեն չափից ավելի է շատ ու շատ բան կրկնվում: Կողքից մեղադրանքների մասին նույն խոսակցություններն էին 2020-ի դեկտեմբերին, 2021-ի փետրվար-մարտին: Շարունակական խրատներով, թե՝ այ, մեզ չլսեցիք, այսինչ բանը չարեցիք, այնինչ բանը չարեցիք, հարթակում «ուրիշ մարդիկ» կանգնեցին, այս, այն: Հետո՝ նույն կամ նմանօրինակ խոսակցությունները 2022-ի մայիս-հունիսին ու դրանից հետո:

Հերիք է քայլեցնեք, հոգնեցինք նույն բաները լսելուց, ուրիշ հռետոր ենք ուզում հարթակում, այս մեկը բոյով է, այն մեկը՝ կոլոտ (կարծես փեսայատես էին եկել, էլի), սրան սիրում եմ, նրան չեմ սիրում: Դե, մշտական ֆրազների մասին էլ չասենք՝ «կոնկրետ գործողություններ չառաջարկեցին... մարում է»: Հետո՝ 2023-ի սեպտեմբերին, չնայած այս դեպքում մի փոքր այլ էր: Արցախի հայաթափման մեկնարկի ողբերգական օրերին, երբ թվում էր, թե Երևանը «եռում» է, բուն ողբերգական եղելությունն ինքը կաթվածահարեց բոլորին, ու բավականին երկար ժամանակ՝ մինչև այս տարվա ապրիլ, առանձնապես ոչ մեկը չմոտեցավ հրապարակում ընկած պայքարի դրոշին: Կարծես համերաշխ սպասում էին, տեսնեն, թե հատկապես ով կհամարձակվի մոտենալ ու այդ դրոշը վերցնել: Դա արեց «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» անվանված շարժումն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Շատերն անկեղծորեն ոգևորվեցին ու հայտարարեցին իրենց անվերապահ աջակցության, շարժմանը միանալու մասին: Որոշներն էլի սկսեցին ինչ-որ մուննաթախառը նախապայմաններ ներկայացնել, բայց մի պահ կամ արտաքուստ դա կարծես հաղթահարեցին: Մի շրջանակ էլ արդեն անգիր արված և լսելիք կոշտուկող արտահայտությունները զլեց՝ «շարժումը մարում է...»: Կարծես իրենց միակ սպասելիքը հենց դա էր: Հիմա, երբ հարաբերականորեն դադարի շրջան է, այդ ձայնարկություններն ավելի են ուժեղացել: Ու էլի՝ անընդհատ նույն պատմությունը. այսպես չարեցիք, այնպես չարեցիք: Երբ ասում ես, եղբայր, արի ու արա, հետևում է պատասխան, թե՝ դա արքայավայել զբաղմունք չի: Ասել կուզեն, թե իրենցը խորհուրդ տալն է, «պռառաբություն» անելը, բայց կոնկրետ «բան անելու» հետ իրենք գործ չունեն: Լավ, իսկ դուք, կներեք, ո՞ր դիրքում եք այս շարժման հետ կապված: Անհաղորդ դիտորդնե՞ր եք, թե՞ անմիջական մասնակից, այնուամենայնիվ:

Միգուցե պարզապես երկրպագունե՞ր: Առավել ևս, որ ֆուտբոլի Եվրոպայի ու Ամերիկայի գավաթների խաղարկության եզրափակիչ փուլերն են: Հատկապես՝ Եվրոպայի: Այստեղի երկրպագուներին ֆուտբոլային հանդիպումների հեռարձակումները դիտողները շատ են տեսնում: Զուգված-զարդարված, դրոշանախշ: Բայց իրենք միայն երկրպագու են. ո՛չ դաշտ են մտնելու, ո՛չ գնդակին են հարվածելու, խաղի ընթացքի վրա էլ միայն ձայնարկություններով կարող են ազդել, եթե ազդեն: Ի դեպ, մի հատկանշական պահ էլ կա. կապ չունի՝ իրենց երկրպագած թիմը, ազգային հավաքականը պարտվում է այդ պահին, գոլ է ընդունել, թե ոչ, բայց հենց խոշոր պլանով իրենցից մեկնումեկին են ցուցադրում, այն էլ՝ մեծ էկրանին, տվյալ երկրպագուն կամ երկրպագուների խումբը մի այլ կարգի ոգևորվում է, աշխարհով մեկ լինում:

Սա այն դեպքում, որ նրանցից յուրաքանչյուրն արդեն երևի մի 5 անգամ սելֆի է արել, նկարվել, ի վերջո, ամեն օր իրենք իրենց հայելու մեջ էլ են տեսնում: Բայց ոգևորվում են հեռուստաէկրանին երևալուն պես: Զուգահեռն ու ակնարկը, կարծում ենք, բավականաչափ թափանցիկ են՝ չկռահելու համար: Մեծ հաշվով, կմարի կոնկրետ այս շարժումը, թե ոչ, զուտ տեխնիկական հարց է: Կան բոլոր նախադրյալները, որպեսզի այն չմարի: Բայց հիմնականը, մի առիթով արդեն նկատել ենք, այն է, որ քաղաքական, ապա և՝ համակողմանի ճգնաժամի հանգեցնող հիմնապատճառները վերացված չեն: Դրանցից առաջինն այն է, որ պետությունն ու ժողովրդին պատերազմի ու պարտության տարած իշխանախումբը տակավին շարունակում է ոստիկանական մահակների վրա հենված պահել այդ ոչուփուչ իշխանությունը:

Ու քանի դեռ այդ ռեժիմը չի հեռացել կամ չի հեռացվել համաժողովրդական ճնշման ներքո, ոչ մի բան էլ չի մարել ու չի մարելու: Այո, Փաշինյանն ու իր ՔՊ-ն ամեն կերպ ու ամեն գնով կառչած են ու կառչած են մնալու իշխանությունից: Սա հրաշալի հասկանալի ու տեսանելի է: Նման պայմաններում, կարծում ենք, հասկանալի պետք է լիներ և այն, որ նման ռեժիմին իշխանությունից հեռացնելու և իշխանությունը վերստին ժողովրդին վերադարձնելու, երկրում խախտված սահմանադրական կարգը վերականգնելու համար պայքարին լծված հայրենակիցները, հատկապես քաղաքական միավորները պետք է համառություն ու հետևողականություն դրսևորեն այդ գործում: Եթե պայքարի մեջ ներգրավվողները թեկուզ կիսով չափ ավելի հետևողական ու համառ լինեն, քան Փաշինյանն ու նրա մերձավորներն են դրսևորում աթոռները պահելու համար, ապա, կարծում ենք, այդ հարցը վաղուց արդեն լուծված կլիներ:

Առհասարակ, քաղաքական գործիչները, ուժերը, կուսակցությունները, կարծում ենք, պետք է ավելի ակտիվ դրսևորվեն: Համենայն դեպս, անհասկանալի է «մի կողմ կանգնածի», «կողմնակի դիտորդի» դիրքավորումը: Անմիջական մասնակցությունը ենթադրում է ակտիվություն, նախաձեռնողականություն, շարժ: Այլապես կարելի է մի կողմ քաշվել ու խելացի դատողություններ անել ցանկացած երևույթի մասին...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: