Դի Կապրիոն վերջապես ստացավ այդքան սպասված «Օսկարը»
Հոլիվուդում այս պահին անցակացվում է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 88-րդ մրցանակաբաշխությունը:
«Լավագույն դերասան» անվանակարգում վերջապես պարգևատրվել է Լեոնարդո Դի Կապրիոն, «լավագույն դերասանուհի» է ճանաչվել Բրի Լարսոնը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Ուշադրության կենտրոնում» կինոնկարը: