Ադրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը Ուկրաինական հարվածի հետևանքով հնարավոր է զոհվել է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Միլչակովը. ռուսական աղբյուրներՀորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը․ Ավանեսյան«Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից». ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մտահոգությունը շփոթում են հուզմունքի հետ
Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա
Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ավիաբազային Բաքվի պահանջները դառնում են Երևանի որոշումները․ Մեսրոպ ՄանուկյանԱրփինե Սարգսյանը երկօրյա այցով Վրաստանում էՈստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԴիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ ԴեմոյանԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինԱշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ
Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրըՊարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի օրերին ֆիստիվալներ անեք, էլ ուրիշ օր չկա՞. Վարդանյան (տեսանյութ)Բյուրեղավանում վթարային ջրանջատում կլինիԻնչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սոչիին. կան վիրավորներՄեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. ՍուրենյանԷսի շատ դաժшն հետևանք կունենա, չի կարելի, մենք մարդ ենք՝ ստեղ նստած․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Գանձասարը հայկական է և չպետք է թույլ տալ՝ այս փաստերը խեղաթյուրվեն․ պահանջում եմ ՀՀ-ից որևէ արձագանք հնչի․ Աննա Գրիգորյան
Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱգրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե ՀովհաննիսյանՌուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը դիմավորում է Բաքվի բանտում
Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ
Եվրոպայի Մ18 տարեկանների անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 թենիսիստներՄինչև ժամը 17:00-ը որոշ հասցեներում լույս չի լինիTour of Armenia-ն անվտանգ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԴիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. Թրամփ
Քաղաքականություն

Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը հնարավոր է միայն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձով․ Լիլիթ Գալստյան

ԵԱՀԿ շրջանակներում պետք է ձեռնարկել հետագա քայլեր՝ հաստատելու այն միջազգային մեխանիզմները, որոնք միջազգային պաշտպանության ներքո՝ կերաշխավորեն արցախահայության վերադարձի իրավունքը։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Լիլիթ Գալստյանը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ ԽՎ պլենար նիստում։

Իր ելույթում օրենսդիր մարմնի ընդդիմադիր ներկայացուցիչը նշել է.

«Կցանկանայի խոսքս  սկսել լեգիտիմ հարցով՝ արդյոք մենք բավարար ջանքեր գործադրում ենք ՝ կյանքի կոչելու մեր իսկ կողմից որդեգրված բանաձևերը՝ դրանով իսկ նպաստելով մեր կազմակերպության հեղինակությանը։

Հարցս հնչեցնում եմ դեռևս  չկարգավորված ղարաբաղյան հակամարտության և անվտանգային ճգնաժամի համատեքստում, որը ռեալ գոյաբանական  մարտահրավեր է Հայաստանի համար։
2023 թ․ սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից 9-ամսյա դաժան շրջափակումից հետո, ցեղասպանության իրական սպառնալիքի ներքո 150 հազար հայեր լքեցին Արցախը՝ իրենց 3000 տարվա հայրենիքը և հարկադրաբար տեղափոխվեցին Հայաստան։

Սա հստակ էթնիկ զտման քաղաքականություն էր և  գործողություն, որին հաջորդեցին մշակութային և սոցիալական ոչնչացումը:

Արցախի ժողովրդի  հավաքական  և արժանապատիվ վերադարձի խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ։ Անցած երեք տարիների ընթացքում Եվրոպական խորհրդարանը և եվրոպական 30 երկրներ ընդունել են հայտարարություններ, ուր ամրագրված է  արցախահայության անվերապահ վերադարձի իրավունքի իրացումը՝ հիմնված միջազգային երաշխիքների,  պատմական և մշակույթի ժառանգության նկատմամբ պատշաճ հարգանքի և պահպանության հիմքով։

Այս և ավելի վաղ ստորագրված բազմաթիվ բարձր մակարդակի հայտարարությունները մնացել են անհետևանք՝ Ադրբեջանի  անտեսման, ինչպես նաև միջազգային հանրության անգործության, գործողությունների չորդեգրման պատճառով։

Ադրբեջանի շարունակական ռազմականացումն ու Հայաստանի դեմ նրա տարածքային պահանջները խաթարում է վստահությունն այսպես կոչված «խաղաղության  գործընթացի» նկատմամբ:

Սահմռկեցուցիչ լուրեր ենք ստանում Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ բռնաճնշումների և խոշտանգումների վերաբերյալ, որոնց թվում են 3 նախկին ընտրված նախագահներ, վարչապետ և խորհրդարանի խոսնակ, պաշտոնյաներ, որոնց հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կանոնավոր շփումներ են ունեցել ավելի քան 3 տասնամյակ:
Ակնհայտ է, որ խաղաղության գործընթացը կարող է շահել և հենվել միայն վստահության գործիքակազմի կիրառման պարագայում, այդ թվում Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակման պարագայում:

Սիրելի գործընկերներ, հրամայական է, որ հակամարտության հանգուցալուծումը բխեցվի խնդրի բուն էության և պատճառների հաշվառումով։

Ակնհայտ է՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը հնարավոր է միայն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձով։

Ուստի, ես կոչ եմ անում իմ գործընկերներին ԵԱՀԿ շրջանակներում հետագա քայլեր ձեռնարկել՝ հաստատելու այն միջազգային մեխանիզմները, որոնք միջազգային պաշտպանության ներքո՝ կերաշխավորեն Արցախահայության վերադարձի իրավունքը՝ ապահովելով նրանց անվտանգությունը, ապահովությունը և կայուն խաղաղությունը»։