«Չայնի»-ի ոլորաններում «Volkswagen Passat»-ը դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը․ կան տուժածներ (տեսանյութ)
![«Չայնի»-ի ոլորաններում «Volkswagen Passat»-ը դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը․ կան տուժածներ (տեսանյութ)](/timthumb.php?src=disc/03-07-24/9c70c49fb8f5ec231a1d0dfaabc75793.jpg&w=780)
Կոտայքի մարզում՝ «Չայնի»-ի ոլորաններ կոչվող հատվածում, վթար է տեղի ունեցել. «Volkswagen Passat»»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի տարածքից և ընկել ձորը։ Վարորդի և ուղևորների կյանքի համար պայքարում են դեպքի վայր ժամանած փրկարարները։
Առայժմ նրանց ինքնությունը հայտնի չէ։ Դեպքի հետ կապված մանրամասների մասին կտեղեկացնենք քիչ ուշ։