Գազայում ինտենսիվ մարտերը կարող են շուտով ավարտվել
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ պատերազմի «երրորդ փուլին»։
Haaretz թերթի փոխանցմամբ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակի պաշտոնյաների հետ պայմանավորվել է Գազայում ռազմական գործողությունների ինտենսիվ փուլը դադարեցնելու և այդ գոտում ռազմական ներկայությունը նվազեցնելու վերաբերյալ։
Սա անուղղակիորեն հաստատում է վարչապետի հայտարարությունը, ով հուլիսի 1-ին հավաստիացրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը մոտ է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը ոչնչացնելուն։
Հավելենք, որ այս պահին զուգահեռաբար գործողություններ են ընթանում նաև Ռաֆահում: