ԱՄՆ Պետդեպարտամենտը խոսել է Բաքվի և Երևանի միջև ապագա բանակցությունների մասին
![ԱՄՆ Պետդեպարտամենտը խոսել է Բաքվի և Երևանի միջև ապագա բանակցությունների մասին](/timthumb.php?src=disc/03-07-24/2498b6c9d6d71e71dc6a3844386f50af.jpg&w=780)
Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կոնկրետ հանդիպումների և խնդիրների ուղղությամբ։
Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը, հաղորդում են լրատվամիջոցները։
Նրա խոսքով, Պետդեպարտամենտի համար առաջնահերթություն են երկու երկրների միջև ընթացող քննարկումները։
«Հարավային Կովկասի հիմնախնդրի համատեքստում սա մեզ համար առաջնահերթություն է։ Մենք կշարունակենք աշխատել կոնկրետ հանդիպումների և խնդիրների ուղղությամբ ՆԱՏՕ-Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներում»,- ասել է Պատելը։
Պետքարտուղարության խոսնակը հրաժարվել է խոսել հանդիպումների կոնկրետ օրակարգերի մասին:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովին ԱԳ նախարարների մակարդակով ներկայացված կլինեն Ադրբեջանը և Հայաստանը։