Իսրայելի պաշտպանության բանակը Ռաֆահում սպանել է Համասի 900 զինյալների
![Իսրայելի պաշտպանության բանակը Ռաֆահում սպանել է Համասի 900 զինյալների](/timthumb.php?src=disc/03-07-24/65633b9b8d6d84d304b2aa98fe93d2d4.jpg&w=780)
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում գործողության ընթացքում սպանել է առնվազն 900 զինյալների և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդների։
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։
«Մենք հաշվել ենք սպանված ավելի քան 900 ահաբեկիչներ, այդ թվում՝ հրամանատարներ, առնվազն մեկ գումարտակի հրամանատար, վաշտի բազմաթիվ հրամանատարներ և օպերատիվ աշխատողներ», - մեջբերում է The Times of Israel-ը Հերզի Հալևի խոսքերը:
Նա հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները քաղաքում։