ԱՄՆ-ը կհակազդի Չինաստանին Կուբայում. Պետդեպարտամենտ
Վաշինգտոնի վարչակազմը կհակազդի Կուբայում իր ազդեցությունն ընդլայնելու Չինաստանի փորձերին։
Այս դիրքորոշումը ճեպազրույցում հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Նա մեկնաբանել է Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի զեկույցը, որում նշվում է, որ Չինաստանն ընդլայնում է Կուբայում գտնվող օբյեկտները, որտեղ, իբր, մտադիր են էլեկտրոնային հետախուզություն իրականացնել Միացյալ Նահանգների դեմ:
«Ես չեմ մեկնաբանի, հաստատեմ կամ մանրամասնեմ այս զեկույցը, բայց կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք վստահ լինել, որ Միացյալ Նահանգները կկարողանա կատարել իր անվտանգության պարտավորությունները երկրի ներսում և տարածաշրջանում:
Չինաստանը տասնամյակներ շարունակ ակտիվ է Կուբայում։ Եվ մենք գիտենք, որ Չինաստանը կշարունակի փորձել ուժեղացնել իր ներկայությունը Կուբայում, իսկ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել դա կանխելու համար»,- հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։