Անկարան բախումներից հետո փակել է սիրիական սահմանի հետ անցակետը
Սիրիացիների կողմից թուրքական զորքերի գնդակոծությունից հետո Թուրքիան փակել է Սիրիայի հետ սահմանին գտնվող հիմնական անցակետը, գրում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք՝ Սիրիայում բախումները սկսվել էին Թուրքիայում տեղի ունեցած հակահրեական ջարդերից հետո։ Ավելի վաղ Թուրքիայի Կայսերի նահանգում անկարգություններ էին, որոնց մասնակիցները հրկիզել էին սիրիացի ներգաղթյալների տներն ու մեքենաները: Ջարդերը սկսվել են երբ տեղեկություններ տրածվեցին, որ սիրիացին սեռական բռնության է ենթարկել իր անչափահաս ազգականին։
Հաղորդվում է, որ ոստիկանությունը արդեն ձերբակալել է անկարգությունների 67 մասնակիցների: Թուրքիայի ՆԳՆ ղեկավարին վկայակոչող գործակալության տվյալներով՝ թուրքական ոստիկանությունը մեկ գիշերվա ընթացքում ձերբակալել է 474 մարդու, որոնք առնչություն են ունեցել երկրի ողջ տարածքում սիրիական համայնքի վրա հարձակումների հետ։