Պետդեպից հայտարարել են՝ Երևան-Բաքու բանակցություններն առաջնահերթություն են իրենց համար
ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կոնկրետ հանդիպումների և խնդիրների ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
Նա նշել է, որ երկու երկրների միջև շարունակվող քննարկումներն առաջնահերթություն են պետդեպարտամենտի համար․ «Հարավային Կովկասում հարցի համատեքստում դա առաջնահերթություն է մեզ համար։ Մենք կշարունակենք աշխատել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կոնկրետ հանդիպումների և խնդիրների ուղղությամբ», - ասել է նա։
Պետքարտուղարությունից հրաժարվել են խոսել հանդիպումների կոնկրետ օրակարգի մասին։