Շնորհակալություն, որ միշտ կողքիս ես. Հենրիխ Մխիթարյանը` երկրպագուհուն
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Դորտմունդի «Բորուսիայի» հերթական հանդիպման ժամանակ սեր են խոստովանել:
Մխիթարյանի երկրպագուհիներից մեկը մեծ պաստառ է ցուցադրել, որտեղ մասնավորապես գրել է.
«Մխիթարյան խնդրում եմ ինձ նվիրի քո մարզաշապիկը: Սիրում եմ քեզ»:
Ֆուտբոլիստը այս լուսանկարը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում և գրառել.
«Thank you for always being next to me!- Շնորհակալություն, որ միշտ կողքիս ես»: