Բախվել են «Nissan X-Trail»-ը, «ՎԱԶ 21124»-ը ու «ՎԱԶ 21011»-ը․ կա 7 վիրավոր
Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 53 կմ հատվածում բախվել են «Nissan X-Trail», «ՎԱԶ 21124» ու «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Աշտարակի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։