Թուրքիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 470 մարդ
Թուրքիայի հարավում գտնվող Կայսերի նահանգում անկարգությունների պատճառով ավելի քան 470 մարդ է ձերբակալվել, այս մասին սոցցանցում հայտնել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Կիրակի օրը Թուրքիայի Կայսերի նահանգում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանները ձերբակալել են մի սիրիացու, ով կասկածվում է 7-ամյա երեխայի բռնաբարության մեջ։
«Բերման է ենթարկվել 474 մարդ։ Պարզվել է, որ ձերբակալվածներից 285-ը տարբեր հանցագործությունների համար քրեական անցյալ են ունեցել»,- գրել է Երլիքայան։
Նշենք, որ անկարգությունների ժամանակ թուրքերը վնասվել են սիրիացի ներգաղթյալներին պատկանող տներ, ավտոմքեքենաներ են այրել, ծեծել են բազմաթիվ ներգաղթյալների։
Միևնույն ժամանակ, սիրիական լրատվամիջոցներն են հայտնել, որ Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Աֆրին, Աազազ և Ալ-Բաբ շրջաններում բախումներ են տեղի ունեցել թուրքական զորքերի և Անկարային հավատարիմ համարվող մի շարք խմբավորումների զինյալների հետ։