Օկուպացված Արցախի տարածքում ադրբեջանցիներն իբրև թե հայկական Զինուժին պատկանող զինամթերքի տուփեր և հրետանային արկեր են հայտնաբերել (տեսանյութ)
Օկուպացված Արցախի տարածքում, ինժեներական հետախուզության ընթացքում, Ադրբեջանի զինվորականները, ըստ այդ երկրին ՊՆ-ի, հայտնաբերել են «հայկական զինված ուժերին պատկանող» (չակերտները` Newspress.am-ի) մեծ քանակությամբ զինամթերքի տուփեր և հրետանային արկեր։ Այս մասին գրում է ադրբեջնական APA-ն:
Տեղեկատվության համաձայն` ադրբեջանական բանակի ինժեներա-ամրաշատ ստորաբաժանումների գործունեության արդյունքում, Խոջալուի (Իվանյան) շրջանի տարածքում հայտնաբերված զինամթերքն ու արկերն առգրավվել են։