Ռոնալդուն հերթական ռեկորդը սահմանեց ԵՎՐՈ-2024-ում
Կրիշտիանու Ռոնալդուն ամենատարեց ֆուտբոլիստն է, ով 11 մետրանոցը դիպուկ է իրացրել եվրոյի լրացուցիչ ժամանակում:
39 տարեկան 147 օրական պորտուգալացի հարձակվողը դիպուկ հարվածեց Սլովենիայի դեմ 11 մետրանոց հարվածաշարում:
Այս 11 մետրանոցը Ռոնալդուի համար երկրորդն էր այս հանդիպմանը: 105-րդ րոպեին պորտուգալացին չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը՝ նրա հարվածը որսաց դարպասապահ Յան Օբլակը։