Ուկրաինայում անհանգստացած են Մակրոնի պարտությունից
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքները, որում հաղթեց Մարին Լը Պենի «Ազգային հանրահավաք» կուսակցությունը, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան զբաղեցրեց երրորդ տեղը, տագնապ են առաջացրել Կիևում: Այս մասին գրում է լեհական Gazeta.pl հրատարակությունը։
«Կիևը մտահոգությամբ հետևում է, թե ում օգտին են քվեարկում ֆրանսիացիները, շատ բան կախված կլինի նրանից, թե ով կունենա մեծամասնություն խորհրդարանում, որովհետև նախագահի նախաձեռնած ցանկացած ռազմական օգնություն պետք է հաստատվի կառավարության կողմից»,- նշում է կայքը: