Լը Պենի կուսակցության արտաքին քաղաքականությունը զգուշավոր կլինի
Աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցությունը, որը կարող է մեծամասնություն ստանալ Ֆրանսիայի խորհրդարանում, զգույշ կլինի արտաքին քաղաքականության մեջ, որպեսզի Մարին Լը Պենը կարողանա հաղթել 2027 թվականի նախագահական ընտրություններում:
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մինչև 2027 թվականը Ազգային հանրահավաքի վարած քաղաքականությունը շատ համարձակ չի լինի, եթե նրանք լինեն մեծամասնություն, նրանք պետք է ամեն ինչ պատրաստեն, որպեսզի Լը Պենը դառնա նախագահ։ Նրանք չեն հրաժարվի Ֆրանսիայի միջազգային պարտավորություններից և շատ զգույշ կլինեն արտաքին քաղաքականության մեջ, որպեսզի 2027 թվականի նախագահական ընտրություններում Մարին Լը Պենը չզիջի հաղթանակը»,- գրել է կայքն իր վերլուծական հոդվածի մեջ: