Վիկտոր Օրբանը մեկնել է Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների
![Վիկտոր Օրբանը մեկնել է Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների](/timthumb.php?src=disc/02-07-24/4b5bd1b07715474abe85bba87c4e4292.jpg&w=780)
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կայցելի Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով նման հանդիպում կազմակերպելու ծրագրերին ծանոթ երեք անձանց։
Պարբերականը պարզաբանել է, որ բացի Զելենսկիից, Հունգարիայի վարչապետը կզրուցի ուկրաինացի այլ պաշտոնյաների հետ։ Սա կլինի Օրբանի առաջին այցը Կիև՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։
Հրապարակումը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ուղևորությունը տեղի կունենա Հունգարիայի՝ ԵՄ Խորհրդում նախագահությունը ստանձնելու հաջորդ օրը: