Իսրայելը կորցրել է իր ինքնիշխանությունը հյուսիսում. Բլինկեն
Իսրայելը գործնականում կորցրել է ինքնիշխանությունը իր երկրի հյուսիսում, քանի որ մարդիկ իրենց տուն վերադառնալով ապահով չեն զգում իրենց: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը:
Ելույթ ունենալով Բրուքինգս ինստիտուտում՝ Բլինկենը վստահություն է հայտնել, որ Իսրայելը չի ցանկանում պատերազմ Լիբանանում։ Սակայն պետքարտուղարը խոստովանել է, որ հնարավոր է, որ իրենք պատրաստ լինեն մտնել դրա մեջ, եթե դա անհրաժեշտ լինի:
Ըստ Բլինքենի՝ Հեզբոլլահը պատերազմ չի ուզում, Լիբանանը ևս պատերազմ չի ուզում:
Բլինկենը նշել է, որ ԱՄՆ-ն անխոնջ աշխատում է համաձայնության հասնելու համար երկու կողմերի հետ: