ԵՄ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել ջանքերը՝ կառուցելու լիարժեք ժողովրդավարություն․ Մարագոս
![ԵՄ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել ջանքերը՝ կառուցելու լիարժեք ժողովրդավարություն․ Մարագոս](/timthumb.php?src=disc/01-07-24/99e664e15508d310c057c24596d4c5d2.jpg&w=780)
Դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր մասնակցել է «Ժողովրդավարության դիմադրողականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ճգնաժամի պայմաններում» խորագրով ֆորումին, որը կազմակերպել էին Freedom House կազմակերպության և Իրազեկ քաղաքացիների միության կողմից, հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից։
Մարագոսը ընդգծել է ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր գործընկերության օրակարգի կարևորությունը՝ որպես ներգրվվածության գերակայություն պահպանելով ժողովրդավարությունն ու դիմակայունությունը։
«Մինչ Հայաստանը շարունակում է իր բարեփոխումները, ԵՄ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել ջանքերը՝ կառուցելու լիարժեք ժողովրդավարություն, ապահովելու լավ կառավարում, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն, հանուն երկրի քաղաքացիների, որպեսզի ոչ ոք չմնա լուսանցքում»,- իր ելույթում նշեց դեսպան Մարագոսը՝ կարևորելով անկախ և պատասխանատու լրատվամիջոցների և ՔՀԿ-ների դերը: