Հիմա բացահայտվում է մեր աղաղակածը․ սահմանազատումը միտված է մեր երկիրը ստորացնելուն․ Բարգատ Սրբազան
![Հիմա բացահայտվում է մեր աղաղակածը․ սահմանազատումը միտված է մեր երկիրը ստորացնելուն․ Բարգատ Սրբազան](/timthumb.php?src=disc/01-07-24/608f6853173a8b81804127fd16a6dd8b.jpg&w=780)
Այս ամբողջ ժամանակաշրջանում, երբ մենք աղաղակում էինք, նշում էինք, որ այս հակաօրինական, հակասահմանադրական, հակամարդկային, հակաազգային, հակաբարոյական, միջազգային սկզբունքների խախտումով սահմանազատումը միտված է մեր երկիրը ստորացնելուն ու նվաստացնելուն, հիմա բացահայտվում է։ Այդ մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը․
«Եվ այս խնդիրը սկսվել է Սյունիքից, Շուռնուխից։
Այն ինչ ասում են, սուտ է։ Սա հայրենահանձնման ու պատերազմի գործընթաց է, որովհետև ամեն քայլը հարկադրանք է ու պարտադրանք»,- նշել է Սրբազանը։