Արարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտական ինստիտուտների ղեկավարների հետԵվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում չի շարունակի պայքարը վնասվածքի պատճառով. Ծանրամարտի ֆեդերացիաՕդի ջերմաստիճանը կբարձրանաԼեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության բասծյոնի տիտղոսը․ ՎարոսյանՌուսաստանում ավելի քան երկու անգամ կընդլայնեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերի ցանկը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանքՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներԱԺ ծեծ ու ջարդից հետո ջարդված ոսկորները վերականգնեք, ծեծուջարդի երկրորդ ռաունդն է, միջանցքը ծախել են, հիմա էլ նշում են. քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանի խաշ-փարթիին (տեսանյութ)Ծառուկյանի բիզնեսները՝ պետությանը․ Հայաստանում խոշոր կապիտալն այլևս պաշտպանված չէՎազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին
«Նորատուսցի Ալիկը» սպառնացել է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի ծնոտը պոկել. գործը դատարանում է
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինԹուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերԱյսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Տեսանյութ

«Պատշաճ վարձատրություն՝ պրոֆեսիոնալ պատրաստվածության դիմաց». Փաշինյանը պարգևատրել է ՊՊԾ ծառայողներին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Փաշինյանը նախ շնորհավորել է ծառայության աշխատակիցներին տոնական օրվա առիթով, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պետական պահպանության ծառայությունն արդեն շուրջ մեկ տարի գործում է որպես Վարչապետին ենթակա մարմին և ընդգծել, որ դա կարևոր և սկզբունքային որոշում է, քանի որ այդ որոշմամբ՝ ի դեմս Պետական պահպանության ծառայության, ստեղծվել է պետության անվտանգությունն ապահովող ևս մեկ գործունակ հատուկ ծառայություն: «Իհարկե, մենք այն տրամադրվածությունը կամ մոլորությունը չունենք, թե դա հնարավոր է անել մեկ-երկու գործողության արդյունքում: Մենք այս ուղղությամբ պետք է հետևողականորեն աշխատենք, որպեսզի Պետական պահպանության ծառայության կարողությունները, հմտությունները, պրոֆեսիոնալ մակարդակը շարունակական և հետևողականորեն բարձրացնենք»,- ասել է վարչապետը և հավելել, որ Պետական պահպանության ծառայությունը Վարչապետին ենթակա մարմին դարձնելու և Ազգային անվտանգության ծառայության կազմից դուրս բերելու որոշման կարևորագույն նպատակներից և ենթատեքստերից մեկն այն էր, որ Ազգային անվտանգության ծառայությունն իր հիմնական և առանցքային գործառույթների վրա կենտրոնանալու ավելի շատ հնարավորություն ու ժամանակ ունենա:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, հասկանալիորեն այսքան արագ Պետական պահպանության ծառայությունը չի կարող գործել առանց Ազգային անվտանգության ծառայության հետ սերտ գործակցության և աջակցության, բայց ընդհանուր առմամբ, միանշանակ աներկբա է, որ դրանով Ազգային անվտանգության ծառայությունն ուժեղանում է, որովհետև հնարավորություն է տրվում, որ Ազգային անվտանգության ծառայությունը կենտրոնանա իր առանցքային գործառույթների վրա: «Իհարկե, այն կանխավարկածով, որ պետական մարմիններն ընդհանրապես մեկուսի չեն գործում: Այսօր նույն Պետական պահպանության ծառայությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, քննչական մարմինները չեն կարող գործել առանց մեկը մյուսի: Ընդհանրապես՝ պետական համակարգը չի կարող գործել փոխգործակցությունից դուրս ռեժիմում: Բայց շատ կարևոր է, որ նրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին հնարավորություն ունենա կենտրոնանալ իր առանցքային և հիմնական գործառույթների վրա: Եվ այս առումով, իհարկե, նաև Պետական պահպանության ծառայությունը, որպես պետության և հանրության անվտանգությունն ապահովող հատուկ ծառայություն, պետք է շարունակաբար զարգանա և ուժեղանա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձել է հանրության մեջ կամ որոշակի շրջանակում տարածված մոլորությանը, թե Պետական պահպանության ծառայությունն ապահովում է միայն բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը: «Իրականում դա ամբողջ ճշմարտությունը չէ, այլ ճշմարտության մի մասն է, որովհետև ՊՊԾ-ն ապահովում է ինչպես պետական ինստիտուտների, այնպես էլ հանրության և քաղաքացիների անվտանգությունը, որովհետև այն միջոցառումները, որտեղ մասնակցում են պետական բարձրաստիճան պաշտոնյաները, այդ միջոցառումներին մասնակցում են քաղաքացիներ, այդ միջոցառումների մոտակայքում գտնվում են քաղաքացիներ և այլն»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս առումով ՊՊԾ-ն ապահովում է նաև քաղաքացիների և հանրության անվտանգությունը, իսկ ավելի լայն համատեքստում՝ պետական մարմինների աշխատանքի խաթարումն անվտանգային սպառնալիքներ կարող է ունենալ հանրության, պետության և յուրաքանչյուր անհատի անվտանգության համար:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նաև անդրադարձել է ՊՊԾ-ում բարեփոխումների օրակարգին և ընդգծել, որ այդ բարեփոխումների օրակարգը պետք է հետևողականորեն շարունակել: «Այդ բարեփոխումների մեջ ամենևին էլ երկրորդական տեղ չի զբաղեցնում ծառայության աշխատողների սոցիալական երաշխիքների համակարգը: Նաև ՊՊԾ-ում մենք իրականացնում ենք կամավոր ատեստավորման գործընթաց: Եվ ուրախ եմ արձանագրել, որ ընդհանուր առմամբ, հաջող է ընթանում այդ գործընթացը, որտեղ մենք զուգահեռաբար երկու խնդիր ենք լուծում: Այդ խնդիրներից առաջինը՝ ես ասացի, որպեսզի նման կարևոր ծառայության մեջ գտնվող մարդիկ ունենան պատշաճ վարձատրություն, բայց նաև այդ վարձատրությունն ունենան պատշաճ պրոֆեսիոնալ պատրաստվածության դիմաց: Սա, կարծում եմ, մի սկզբունք է, որը պետք է լինի ընդհանրապես ոչ միայն Պետական պահպանության ծառայության, այլ ամբողջ պետական համակարգի գործունեության հիմքում»,- ընդգծել է վարչապետը և հավելել, որ Պետական պահպանության ծառայությունում իրականացվող կամավոր ատեստավորման գործընթացը դրական է նաև այն առումով, որ շատ ծառայողներ հենց իրենց ատեստավորման գործընթացում ի վերջո վերահաստատել են, որ մինչև ատեստավորումն էլ այդ բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ունեցել են, ինչը ծառայության կարևոր գնահատական է: «Անկախ այդ գործընթացից՝ պրոֆեսիոնալիզմի շարունակական զարգացումը միշտ էլ եղել է օրակարգում, միշտ էլ իրագործվել է, ինչը շատ կարևոր է և գնահատանքի արժանի է այն ըմբռնմամբ, որ ժամանակները փոխվում են, մարտահրավերները և պահանջները փոխվում են, և, իհարկե, այս բնականոն զարգացումը պետք է անընդհատ շարունակվի: Սրա համար մենք պետք է և՛ օրենսդրական, և՛ իրավական, և՛ ինստիտուցիոնալ նախադրյալներ ստեղծենք»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:

Ամփոփելով իր խոսքը՝ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կատարած դժվար, բայց կարևոր ու արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն և անվտանգ ծառայություն մաղթել բոլորին և հավելել, որ Պետական պահպանության ծառայության տեխնիկական և կադրային համալրվածության հարցը ևս մի գործողությամբ և միանգամից չի լուծվի, բայց, իհարկե, կա հստակ պատկերացում, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է այդ հարցը լուծել։

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Վարչապետի հուշամեդալով, Վարչապետի շնորհակալագրով ու արժեքավոր նվերներով: