Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին ԱՄՆ Անկախության 248-րդ տարեդարձի կապակցությամբ
![Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին ԱՄՆ Անկախության 248-րդ տարեդարձի կապակցությամբ](/timthumb.php?src=disc/01-07-24/faadab0ab8d77c26785b56b4e15f366c.jpg&w=780)
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության 248-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորեց դեսպան Քվինին և դեսպանության անձնակազմին։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄն դեսպանությունից։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց նախագահին ջերմ բարեմաղթանքների համար՝ վերստին փաստելով աջակցությունն ընդհանուր ժողովրդավարական արժեքներին և մեր երկու երկրների ամուր փոխգործակցությանը։