Կադիրովը խնդրում է ցույցեր չանցկացնել իր իշխանության օգտին
Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը խնդրել է ցույցեր չանցկացնել իր լիազորությունների ժամկետի երկարաձգման օգտին: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
«Ցույցեր եւ այլ ակցիաներ անցկացնելու առաջարկ է ստացվել՝ իշխանության գլուխ մնալու պահանջով: Իհարկե, ես ուրախ եմ այսպիսի ժողովրդական աջակցության համար, բայց ոչ մի ցույց հարկավոր չէ: Դրա համար չէ, որ ես արտահայտել եմ կարծիքս»,- գրել է Կադիրովը:
Չեչնիայի ղեկավարի պաշտոնում նրա լիազորությունների ժամկետի ավարտին դեռեւս ավելի քան մեկ ամիս կա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանրապետության ղեկավարի թեկնածու է առաջադրում, իսկ ժողովուրդը քվեարկության ճանապարհով ընտրություն է կատարում: