ԱԳՆ խոսնակը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման լուրերի մասին պարզաբանում է տարածել
![ԱԳՆ խոսնակը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման լուրերի մասին պարզաբանում է տարածել](/timthumb.php?src=disc/01-07-24/e58d892de0ba647d6045ef8c9933271d.jpg&w=780)
ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների.
Հարց. Տեղեկատվություն է տարածվում, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում: Կարո՞ղ եք հաստատել:
Պատասխան. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»: