Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 2-ին հայ-թուրքական սահմանին
![Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 2-ին հայ-թուրքական սահմանին](/timthumb.php?src=disc/01-07-24/6598016bafe4d4418853106f8b05b5d5.jpg&w=780)
Հուլիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը։
Հանդիպումը նախատեսված է հայ-թուրքական սահմանին, գուցե «Մարգարա» անցակետում։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ «պաշտոնական հանդիպում վաղուց չի եղել, բայց մենք պայմանավորվածություն ունենք այն մասին, որ տեղի է ունենալու նոր հանդիպում Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ, ամսաթվի եւ տեղի մասին առայժմ պայմանավորվածություն չունենք»։