Գեղարքունիքում ամենից շատ երեխաներ ծնվել են Մարտունիում
![Գեղարքունիքում ամենից շատ երեխաներ ծնվել են Մարտունիում](/timthumb.php?src=disc/01-07-24/3b2f49285eee75a7f1f876784a1ea5f1.jpg&w=780)
2024 թվականի հունիս ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 99 երեխա, որից 55-ը՝ տղա, 44-ը՝ աղջիկ:
99 երեխաներից 22-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 34-ը՝ Մարտունու ծննդատանը, 28-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 11-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։