Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանըԻսրայել–Լիբանան բանակցությունները ավարտվել են, զորքերի դուրսբերում չի նախատեսվումՈ՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունըՎրաստանում օտարերկրացու հետ «կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելիՆախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետՌազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Պայմանագրային զինծառայող է մահացել
ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԱռանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներԻրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով«Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյանը՝ ՍԴ գործընթացի մասինՃՏՊ՝ Շաղատ գյուղում․ կա զոհԵրևան–Զագրեբ համագործակցությունը զարգանում է ռազմավարական երկխոսության շրջանակումՀանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրաԱդրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետՖինլանդիան հանել է իր տարածքում միջուկային զենքի լիակատար արգելքըԹրամփը Եվրոպային սպառնացել է 100% մաքսատուրքերովԹրամփը Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում հրադադարը խախտելու մեջԳյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել էԹուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհԵրևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձըՊուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Միութենական պետության օրակարգն ու տարածաշրջանային անվտանգությունըՔԿՀ-ներում թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարած դատապարտյալները կաջակցեն մյուսներինՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվելԹրամփը նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը գյուղատնտեսական առևտուր կսկսենՂազախստանում նախապատրաստվում են ՀԱՊԿ «Ռուբեժ-2026» համատեղ զորավարժությանըՊետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպքՇաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել էՀայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը700 տեղ հզորությամբ կրթահամալիր Վարդենիսում. Փաշինյանը քննարկել է AMAA-ի հետ իրականացվող ծրագիրըՆիկոլ Փաշինյանը շարունակում է Ադրբեջանի հակահայ քայլերն արդարացնողի իր վարքագիծը․ Հայ ԴատԿասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ2026 թ.-ի հուլիսի 1-ից փոխվում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայության համար դիմելու կարգըԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքից դուրս բերել իր ռազմաբազաներըՓաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ․ Մանե ԹանդիլյանՍրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է ՀայաստանԳրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Ընտանեկան բռնության մասին հրապարակումներից հետո Ռոտենբերգը նոր գրառում է կատարելՀեռացող Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարիԵկել է «հավատարմության երդումը» ապացուցելու ժամանակը. Արթուր Ղամբարյանը՝ Սեդա ՍաֆարյանինԿյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ ԻվանովըԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՓաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. ԶախարովաՔարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. Factor
Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնшպետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել էՓաշինյանը հայտնել է, որ 413 հազար դրամի հող է վերադարձվել պետությանը
Հասարակություն

Մի բան հստակ է՝ Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱԺ փոխնախագահներ՝ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և կարևորել նման ֆորումների անցկացման կարևորությունը. «Ինչո՞ւ է կարևոր նման ֆորումների և այս ֆորումի անցկացումը, որովհետև ինչպես իրավացիորեն նշվեց, սա լավ առիթ է քննարկելու Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը, քննարկելու այն մարտահրավերները, որ գոյություն ունեն ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության զարգացման համար: Կարծում եմ՝ որպես արդյունք մենք պետք է ընդգծենք, միասին ամփոփենք, թե հետագա զարգացման ինչ մարտավարություն պետք է որդեգրենք ժողովրդավարական բարեփոխումների համար և ճանապարհային ինչ քարտեզ պետք է ունենանք, որպեսզի ժողովրդավարության զարգացման առումով մեր ջանքերը համադրվեն: Սա իր հերթին նշանակում է, որ այս ֆորումը պիտի արձանագրի մեր բոլորի հավաքական կամքը՝ ժողովրդավարությունը ՀՀ-ում ամրացնելու ու զարգացնելու: Բայց սրա համար նաև պետք է արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որ մենք ունեցել ենք 7 տարի առաջ: Պետք է արձանագրեմ, որ առնվազն քիչ չեն այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում ժողովրդավարության առումով: Օրինակ՝ «ընտրությունների կեղծիք» կամ «ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտությունները, կարծում եմ, արդեն պատմական ժանրին են վերագրված ՀՀ-ում, և դա շատ կարևոր է»:

Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է այլ մարտահրավերների ևս, որոնց ուղղությամբ շոշափելի դրական արդյունքներ են գրանցվել, մասնավորապես՝ քաղաքական ուժերի կամ քաղաքացիական հասարակության հավաքների ազատության կամ հավաքների անցկացման համար որոշ վայրերի հասանելիության ապահովման առումով. «Կային վայրեր, ընդհուպ՝ բացօթյա, որտեղ հանրահավաք կամ հավաք իրականացնելն այդքան էլ հեշտ չէր, եթե չասենք՝ անհնարին, էլ չեմ ասում հյուրանոցներում կամ այլ տեղերում դահլիճներ վարձելու համար քաղաքական միջոցառումներ անցկացնելու նպատակով: Կամ օրինակ՝ մամուլի ազատության բռնաճնշումները, կարծում եմ՝ սա նույնպես մի թեմա է, որը, ըստ էության, անցյալում է ՀՀ-ում»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ժողովրդավարության ամրապնդման այն մարտահրավերներին, որոնց ողղությամբ դեռ անելիքներ կան. «Իհարկե, այնպես չէ, որ Հայաստանում մենք հասել ենք ժողովրդավարության կատարելության կամ գոհ ենք ժողովրդավարության այն որակից, որն ունենք: Մասնավորապես, ՏԻՄ մակարդակներում ընտրությունները բավարար չափով, իմ կարծիքով, քաղաքականացված, քաղաքացիականացված և համայնքացված չեն: Այսինքն՝ ընտրությունների այն ընկալումը, որ համապետական մակարդակում ունենք, ՏԻՄ մակարդակում այնքան էլ արձանագրված չէ: Ըստ էության, իրավապահների կողմից ուժի կիրառման ստանդարտը սահմանված չէ Հայաստանի Հանրապետությունում, որն ակնհայտորեն մեկ այլ մարտահրավեր է: Ի՞նչ անել, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակի մասին մեզանում առկա պատկերացումներն ընդլայնվեն: Եվ սա վերաբերում է բոլորի իրավունքին, որովհետև որքան նեղ է այդ ընկալման շրջանակը, նկատի ունեմ՝ մարդու իրավունքների պաշտպանության, այնքան այդ համակարգն ամբողջական չէ, նույնիսկ նրանց համար, ովքեր այդ շրջանակից ներս են: Այսինքն՝ այդ շրջանակը թվում է, թե ներառել է, բայց այդ շրջանակն ինչքան նեղ է, մարդու իրավունքների պաշտպանության որակը ցածր է՝ ներառյալ այն մարդկանց համար, ում իրավունքների հետ կապված թվում է, թե որևէ հարց չկա: Ի՞նչ անել, որ համակարգային կոռուպցիայի բացակայության պայմաններում կոռուպցիան ինքն այլընտրանքային համակարգեր չձևավորի: Ի՞նչ անել, որ դատական իշխանությունը կամ դատական իշխանության անկախությունը լինի ոչ միայն կարգախոս, ոչ միայն ծրագիր, այլև լայնորեն ընկալված իրականություն հանրության կողմից, որպեսզի հանրությունը դա ընկալի ոչ թե մի վերնագիր, այլ մի իրողություն, որի հետ ինքն ամեն օր առնչվում է: Սրանք հարցեր են, որոնք գտնվում են ոչ միայն կառավարության, այլև հասարակական կազմակերպությունների և մեծ հաշվով՝ հանրության օրակարգում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ արձանագրումը, որն արել է դեռևս 2018 թվականին, շարունակում է մնալ անսասան՝ «ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերում չէ, այսինքն՝ հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն: Եվ կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շարունակելու են այս ռազմավարական ուղեգիծը»:

«Մի բան հստակ է՝ Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, և միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետությունն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս: Եվ սա թերևս ամենակարևոր արձանագրումն է, որ այսօր կարող ենք անել և սա թերևս ամենատեսանելի հաջողությունն է, որ ժողովրդավարությունն արձանագրել է Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է վարչապետը:

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին և շնորհակալություն հայտնել քաղաքացիական հասարակության ներկայացուցչներին, միջազգային գործընկերներին՝ ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի իրականացմանն աջակցություն ցուցաբերելու համար:

Նիկոլ Փաշինյանը ֆորումի շրջանակում մասնակցել է նաև պանելային քննարկմանը, որի ընթացքում պատասխանել ներկաների հարցերին: