Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
![Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է](/timthumb.php?src=disc/01-07-24/4da12b9c9596181a2067c0b0c02d2496.jpg&w=780)
Հունիսի 24-ին հաղորդվել էր 2003 թ. ծնված Կառլոս Զարագոզայի անհետ կորելու մասին:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հունիսի 28-ին Երևանի Վ. Անանյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Հրազդանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: