Նիկոլական ցախավելով իրավաբանությունը վռնդվել է դատախազությունից և վերադարձի որևէ հույս չի երևում. Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր նշվում է դատախազության օրը:
Երբեք այդ գերատեսչությունը չի եղել նման կարգի կազմաքանդված և բարոյալքված: նիկոլական ցախավելով իրավաբանությունը վռնդվել է այդ հիմնարկից և վերադարձի որևէ հույս չի երևում: Դատախազությունը արագ աշխատում է միայն քաղաքական գործերով՝ ավիրելով ցանկացած օրենք հետապնդում է մարդկանց` կապիտուլյանտին հերթական հաճույքը պատճառելու համար: Ինչ վերաբերում է սովորական քրեական գործերին, ապա իրավիճակը նկարագրելու համար բառապաշարս չի հերիքում: Օրենքը և իրավունքը դարձել են դատախազության համար ատելի մի խոչընդոտ, որի վերացման համար չի խնայվում որևէ ջանք ու եռանդ:
Հույս ունեմ, որ մի օր հաճույք կունենամ դատարանում կամ նախաքննության փուլում աշխատել բանիմաց, ինքնուրույն և սեփական խոսք ու կարծիք ունեցող դատախազների հետ»: