Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերներին և ժողովրդին շնորհավորել է երկրի ազգային տոնի առթիվ
![Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերներին և ժողովրդին շնորհավորել է երկրի ազգային տոնի առթիվ](/timthumb.php?src=disc/01-07-24/14f871a768fa41193f0e277abc78b928.jpg&w=780)
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կանադայի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել կանադացի գործընկերներին և ժողովրդին։ Այս մասին նշված է ՀՀ ԱԺ նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս կանադացի մեր գործընկերներին և ժողովրդին` Կանադայի օրվա կապակցությամբ»,- իր գրառման մեջ նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստան-Կանադա ամուր կապը վկայում է կողմերի միջև աճող գործընկերությունը և բարեկամությունը խորացնելու՝ երկու երկրների հանձնառության մասին։