Ֆրանսիայում գրանցվել է Զիկա վիրուսի սեռական ճանապարհով փոխանցման դեպք
Զիկա վիրուսի սեռական ճանապարհով փախանցման առաջին դեպքն է գրանցվել Ֆրանսիայում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը:
Նրա խոսքով` վիրուսի փոխանցման դեպքը բացահայտվել է մի քանի օր առաջ` հղի կնոջ մոտ: «Նրան վարակել է Բրազիլիայից ժամանած ընկերը», – հայտնել է նախարարը:
Փետրվարի 1-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային մակարդակով արտակարգ իրավիճակ է հայտարարել զիկա վիրուսի բռնկման պատճառով: