ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված շենք
![ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված շենք](/timthumb.php?src=disc/01-07-24/3d4dc07622f5b8ae7d544980c04e662c.jpg&w=780)
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված շենք: «Տասնյակ մարդկանց վշտի վայր է, ոչ միայն նրանց, ովքեր տուժել են, սա ունի հոգեբանական ազդեցություն ողջ քաղաքի վրա։
Այստեղ մի զգացում ունենք` կարեկցանք։ Եվ մի մեծ ցանկություն է առաջ գալիս` որ սա արագ ավարտվի»,- ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է դեսպան Հարությունյանը։