Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը 1 շաբաթում ավելացել է 15-ով
![Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը 1 շաբաթում ավելացել է 15-ով](/timthumb.php?src=disc/01-07-24/ff65bae35d56164d14f0dc2fa4092fb5.jpg&w=780)
Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը վերջին 1 շաբաթում ավելացել է 15-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վարակվածների թվում 9 երեխա է։
Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր կարմրուկով վարակվելու 501 դեպք է արձանագրվել։ Նրանցից 296–ը երեխաներ են, 205–ը` մեծահասակներ։
Երկու տարվա ընթացքում՝ 2023 թ. մարտից մինչ օրս, կարմրուկով վարակվելու 1046 դեպք է արձանագրվել։
Այս պահին հոսպիտալացված է 6 մարդ։