ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի 7 ներկայացուցիչ կա
![ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի 7 ներկայացուցիչ կա](/timthumb.php?src=disc/01-07-24/74f4fbf14eac42964bd4813f13010bba.jpg&w=780)
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հուլիս ամսվա դասակարգման աղյուսակը:
Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 66-րդ հորիզոնականում է, Շանթ Սարգսյանը` 82-րդ, Գաբրիել Սարգսյանը` 90-րդ, Հրանտ Մելքումյանը` 91-րդ:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 18-րդն է:
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 60-րդ տեղում է, Աննա Սարգսյանը` 75-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 77-րդ: