ԱՄՆ-ը ցանկացած նախագահի օրոք կաջակցի ՆԱՏՕ-ին և Ուկրաինային. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ճապոնական Yomiuri թերթին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը կմնա դաշինքի դաշնակիցը:
Նա ընդգծել է նաև, որ Ուկրաինան, անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից ուժեղ աջակցություն կստանա Վաշինգտոնից:
«ԱՄՆ-ում երկկուսակցական ուժեղ աջակցություն կա Ուկրաինային, ով էլ ընտրվի նախագահ, Միացյալ Նահանգները կմնա ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակից», - ասել է Ստոլտենբերգը Դոնալդ Թրամփի հաղթանակի հնարավորության մասին հարցին պատասխանելով: