ԱՄՆ-ում նշում են, որ Բայդենի հոգեկան վիճակը ամեն օր վատանում է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հոգեկան վիճակը վատանում է: Այս մասին ԿՀՎ նախկին աշխատակից Լարի Ջոնսոնը խոսել է Dialogue Works YouTube ալիքում։
Ջոնսոնի խոսքով՝ Բայդենը ամեն շաբաթ վատանում է։ ԿՀՎ նախկին գործակալն ընդգծել է, որ այս հոգեկան վիճակի վատթարացումը թողնում է անդառնալի հետևանքներ:
Ջոնսոնն առաջարկել է, որ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանավեճում Բայդենի ձախողումից հետո դեմոկրատները նախագահից պահանջեն հրաժարվել առաջադրվելուց։
Մինչ այս հաղորդվում էր, որ Բայդենի ընտանիքը աջակցություն է հայտնել նախագահական ընտրությունների մրցավազքում շարունակելու նրա որոշմանը։