ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ անհրաժեշտություն չի տեսնում վերանայել իր միջուկային ռազմավարությունը
Ներկայում ՆԱՏՕ-ն իր միջուկային դոկտրինի վերանայման անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին ճապոնական Yomiuri թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով, այժմ դաշինքին անմիջական սպառնալիք չկա։ Ուստի ՆԱՏՕ-ն մտադիր չէ վերանայել իր միջուկային ռազմավարությունը։
Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ միջուկային զսպման համար օգտագործվող ամերիկյան F-16 կործանիչները F-35-ով փոխարինելու գործընթացը կշարունակվի սովորական ռեժիմով։