Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել
ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից մեկը՝ փոքր հեռահարության: Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության շտաբերի պետերի միացյալ ծառայությանը։
«Հյուսիսային Կորեան արձակել է մեկ կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ և ևս մեկ հեռահար բալիստիկ հրթիռ»,- գրում է գործակալությունը։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն մեկ բալիստիկ հրթիռ է արձակել արևելքում։